Բարի գալուստ: Alpina!

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքում՝ Ծաղկաձորում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ է, հեռավորությունը Երևանից՝ 55 կմ, իսկ ՛՛Զվարթնոց՛՛ միջազգային օդանավակայանից` 70 կմ: Կլիման բարեխառն է, օժտված առողջարար հատկություններով: Ձմեռվա միջին ջերմաստիճանը – 5 է, տեղումների տարեկան միջին քանակությունը 600-700 մմ է, տարվա մեջ 300 օր: Մեզ մոտ Դուք կարող եք լիցքաթափվել, հանգստանալ քաղաքի աղմուկից, ոգեշնչվել շրջապատող գեղեցկությամբ, վայելել բյուրեղյա օդը: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ ՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին: Պարզապես զբոսնելով Ձեր մտերիմների հետ՝ Դուք ոչ միայն գերագույն հաճույք կստանաք, այլև Ձեզ համար կբացահայտեք նոր հորիզոններ, ինչու չէ, նաև՝ նոր նախասիրություններ:

Սիրով՝ ՛՛Ալպինա՛՛ հանգստյան տուն