Սիրով տեղեկացնում ենք, որ արդեն բացվել է ‘’Ալպինա’’ հանգստյան տան հյուրանոցային համալիրը:.
Այն բաղկացած է 2 և 3 անձի համար նախատեսված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս կարգի սենյակներից, որոնք կահավորված են նրբագեղ ոճով և հագեցած են բոլոր ժամանակակից հարմարություններով: Ավելին՝ բոլոր սենյակների պատուհաններից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Ծաղկաձորի հրաշագեղ բնությունը:
Սենյակի արժեքի մեջ ներառված է նախաճաշը, որը կարող եք վայելել նորաբաց ռեստորանում:
Հյուրանոցային սենյակներ
Համարներ | 3-անգամյա սնունդ |
Երկտեղանի ստանդարտ | 36 000 |
Կլասսիկ երկտեղանի | 40 000 |
Ստանդարտ երեքտեղանի | 50 000 |
Կլասսիկ երեքտեղանի | 55 000 |
Կիսալյուքս երկտեղանի | 50 000 |
Կիսալյուքս երեքտեղանի | 65 000 |
Լյուքս երկտեղանի | 62 000 |
Լյուքս երկտեղանի /խոհանոցով/ | 65 000 |
Սենյակները նախատեսված են 2 և 3 անձի համար:
Հավելյալ անձի արժեքը՝ 12000 դրամ՝ ներառյալ 3-անգամյա սնունդը: 3-10 տարեկան երեխաների համար 8000 դրամ :.
Ճաշ կամ Ընթրիք՝ 1 անձը 4.000
SPA 1ժ-19 000
SPA 2ժ-26 000
Լողավազան 1ժ-9 000
Արժեքը ներառում է գիշերակացը:
Կախված քոթեջի տիպից՝ մեկ օրվա գիշերակացի դիմաց սահմանված գները տատանվում են 50 000 – 120 000 դրամ